«Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ». Ստյոպա Սաֆարյան

«Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ»,-գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում:

Ձեր գիտության համար. ինչ էլ ինձ դուր չգա ՀՀ նոր իշխանությունների քայլերում, ինչ սխալներ ու բացթողումներ էլ լինեն, դրանք ճակատագրական չեն, ինչպես ձեր տերերինն են եղել, և հուսամ՝ ճակատագրական չեն լինի նաև ապագայում, որ այդ իշխանությունն օտար դառնա նաև ինձ համար:

Ապագայում էլ լիքը-լիքը քայլեր են լինելու, որոնք հնարավոր է, ինձ և այլոց դուր չգան, բայց այն, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարի առաջ լուծել է երեք տասնամյակ չլուծված քաղաքական խնդիր, որի համար ես, ինքը, հազարները միասին եղել են տարբեր ընդդիմադիր շարժումներում (2003, 2008, 2013), ու որ ինքը լուծել է բոլորիս համար երկար սպասված խոշորագույն խնդիր՝ երկրում խաղաղ իշխանափոխություն, այդքանով արդեն նրա իշխանությունը նաև մեր իշխանությունն է:

Նրա հաջողություններով ուրախանալու ենք, վրիպումներով՝ անհանգստանալու, սխալների մասին խոսելու: Այո, լավ քայլերն էլ քաջալերելու ենք, ու անընդհատ վերահսկենք: Սա այն իշխանությունն է, որին մենք, որպես քաղաքացի, քվեարկել ենք: Հանգիստ նստեք տեղներդ:

Հայաստանը ունենալու է լիքը նոր իշխանություններ, ու դա դուք չեք լինելու: Հայաստանում նախկինը չի վերադարձել՝ ականջներիդ օղ արեք: Սա այլ քաղաքական տրամաբանությամբ երկիր է:

Be the first to comment on "«Մի քանի տուզիկների նյարդերն իսպառ փլուզելու համար սիրով տարածում եմ». Ստյոպա Սաֆարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


escort kuşadası escort kayseri escort çanakkale escort tokat escort alanya escort diyarbakır escort çorlu escort malatya izmit escort samsun escort

ԴԻՏԵԼ